Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, սիրելի պոլիտեխնիկցիներ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և պոլիտեխնիկական բազմահազարանոց հզոր հանրույթին անդամագրվելու կապակցությամբ:
Պոլիտեխնիկական համալսարանն իր բոլոր հնարավորությունները ու ռեսուրսներն ի սպաս է դնում` ձեզ տալու բարձրակարգ բուհական կրթություն, ինչպես նաև ձեռք բերելու մասնագիտական խոր գիտելիքներ և հմտություններ:
Ցանկանում եմ նշել, որ Պոլիտեխնիկն ապահովել է այն բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որոնց միջոցով կարող եք նաև ձեր ակտիվ դերակատարումն ունենալ համալսարանի ստեղծագործ կյանքում։
Հուսով ենք, որ առավելագույնս կօգտվեք ընձեռվող այս հնարավորություններից և պոլիտեխնիկցուն բնորոշ վճռականությամբ իրականություն կդարձնեք բոլորիս սպասելիքն ու ակնկալիքը:
Մաղթում ենք ձեզ բարի երթ, բազում ու շարունակական հաջողություններ և ձեռքբերումներ։
Բարի գալուստ տեխնոլոգիական կրթության առաջատար՝ Պոլիտեխնիկ։