LRAGIR.AM – Նոր բացիկ՝ նվիրված Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսին

2021 թվականի նոյեմբերի 22-ին, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Հայաստանի Հանրապետության 30-ամյակին» միջոցառման շրջանակներում հատուկ դրոշմակով մարվեց միակողմանի բացիկ՝ նվիրված Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսին:

Փոստային բացիկի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՀՏԳՄ նախագահ, «Սինոփսիս» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Միակողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով:

Բացիկի վրա պատկերված է նամականիշի տեսքով Հայաստանի Հանրապետության զինանշանը, «30 ամյակ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն լեզվով: Բացիկի վրա նաև պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը:

 

LRAGIR.AM