Ռեկտոր

Բեռնել կենսագրականը

Բեռնել պաշտոնական լուսանկարը

Գոռ Պատվականի Վարդանյանը ծնվել է ք.Երևանում, 1991 թվականի օգոստոսի 9-ին։

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1998-2003թթ. սովորել է Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում։

2003-2008թթ. սովորել է ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։

2008-2012թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, Ճարտարագիտության բակալավրի աստիճան, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ, դիպլոմ՝ գերազանցության։

2012-2014թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, ներկայիս «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում, Ճարտարագիտության մագիստրոսի աստիճան, «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ, դիպլոմ՝ գերազանցության։

2014թ. մասնակցել է Մեծ Բրիտանիայի «Լիվերպուլ» ամառային դպրոցի դասընթացներին։

2016թ. ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» ֆակուլտետը, Կառավարման մագիստրոսի աստիճան, «Կառավարում» մասնագիտությամբ։

2014-2017թթ սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, Ճարտարագետ հետազոտողի որակավորում, Ե․14․04-Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ մասնագիտությամբ։

2017թ. հուլիսի 7-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լուսաթափանց ֆրենելային կայուն խտարարներով արևային ֆոտոէլեկտրական կայանների մշակումը» թեմայով և 2017 թ-ի սեպտեմբերի 1-ին ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Էներգետիկա-043 մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2015թ. հուլիսի 24-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ռեկտորի տեղակալ։

2018-2021թթ. առ այօր ՀԱՊՀ Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար։

2013-2017 TEMPUS – Enhancing Students Participation in Quality Assurance in Armenian HE (ESPAQ) Ծրագրի ղեկավար։

2017-2018թթ Երևանի ավագանու անդամ ՀՀԿ ընտրական ցուցակով։

2020թ. հունվարի 1-ից ՀԱՊՀ Պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար։

2020թ. հունվարի 1-ից ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնի ղեկավար (համատեղությամբ)։

2020թ. առ այսօր ՀԱՊՀ Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի ասիստենտ

 

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

01022016-31122017թթ., 01102018-31082020թթ 2021թ. փետրվարից ՀԱՊՀ գիտաշխատող է, թվով 16 գիտական աշխատանքի (11 հոդված, 4 արտոնագիր և 1 մեթոդական) հեղինակ է։

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2018թ. նոյեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Հանրային Խորհրդի անդամ

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2009-2014թթ ՀՊՃՀ ՔՀ և Ի ֆակուլտետի, 2010-2014 թթ․ ՀՊՃՀ Գիտական խորհրդի, 2011-2014 թթ․ ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անդամ:

2011-2012թթ ՀՀ Ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր` Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:

2012-2014թթ. ՀՊՃՀ, այնուհետև 2014-2017թթ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ:

2012-2017թթ ՀՀ Ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր` Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով։

2014թ. առ այօր ՀԱՊՀ Գիտական խորհրդի անդամ։

2015-2019թթ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ:

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

2013թ. արժանացել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «Ազգային ուսանողական մրցանակաբաշխություն-2013»-ի տարվա լավագույն ուսանող «Գրան Պրի» մրցանակի։

2016թ. արժանացել է «Հայկյան-2015» մրցանակաբաշխության շրջանակում «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» մրցանակի։

2017թ. արժանացել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի երկարամյա հասարակական գործունեությունը հավաստող «Սպիտակ դիպլոմ»-ի։

2017թ. պարգևատրվել է ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «Ոսկե Շքանշան»-ով:

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

2014թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվոգրով։

2016թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ով։

2018թ. պարգևատրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոսկե հուշամեդալ»-ով։

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Ամուսնացած է։

Լուսանկարներ

Նամակ ռեկտորին