ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալի, Երևանի Ավագանու անդամի պաշտոնական կայք

Русский · English (US)

Ողջույն

  • տ.գ.թ. Գոռ Պատվականի Վարդանյան

Հարգելի՛ այցելու
ողջունում եմ Ձեզ իմ պաշտոնական կայքում: Այստեղ Դուք կարող եք գտնել տեղեկություն իմ կենսագրության, հասարակական, աշխատանքային, գիտական գործունեության մասին:
Նպատակը Երևանի Ավագանու անդամի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելն է, ամփոփ ներկայացնելը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալի, Ուսանողական խորհրդի նախագահի վարչական, հասարակական գործունեությունը:
Կայքին ներկառուցված է նաև հեղինակածս գիտական հոդվածների գրադարանը և մրցանակներիս ու պարգևներիս ենթաէջը:

Հարգելի բարեկամ,
նախագծված բլոգը կօգնի Ձեզ ցանկացած վայրից ընթերցել ամսվա կարևորագույն գրառումները առցանց:
Վստահ եմ` Դուք ևս Ձեր առաջարկություններով, հարցադրումներով և դիտողություններով օգտակար կլինեք իրականացվող այս նախաձեռնությանը:

Շնորհակալություն կայքից օգտվելու համար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ,
Երևանի Ավագանու անդամ՝ Գոռ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կենսագրական

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի տեղակալն է Երևանի Ավագանու անդամ, «Պոլիտեխնիկ ուսանողական բարեգործական» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, տ.գ.թ., Գոռ Պատվականի Վարդանյանը:
Գոռ Վարդանյանը ծնվել է 1991թ. օգոստոսի 9-ին Երևանում:


2015

Հանրապետության Ուսանողական խորհրդի լավագույն նախագահ

2016 թվականի փետրվարի 25-ին, «Հայկյան-2015» մրցանակաբաշխության արդյունքում «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» մրցանակը շնորհվեց Պոլիտեխնիկ Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին


ՏԱՐԵԹՎԵՐ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • 2017

    Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

    «Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ»

    Գերազանցությամբ ավարտել է հետազոտողի կրթական ծրագիրը

  • 2016

    ՀՀ Պետական կառավարման ակադեմիա

    «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտություն

    Ավարտել է մագիստրոսի կրթական ծրագիրը

  • 2014

    Մեծ Բրիտանիայի «Լիվերպուլ» ամառային դպրոց

    ուսանել է ամռան ամիսներին

  • 2012-2014

    Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ)

    Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ

    Մագիստրոսի կրթական ծրագիրն ավարտել է գերազանցության դիպլոմով

  • 2008-2012

    Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ)

    Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ

    Բակալավրի կրթական ծրագիրն ավարտել է գերազանցության դիպլոմով

  • 2003-2008

    Երեվանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց

  • 1998-2003

    Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոց

Աշխատանքային գործունեություն

2015

ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ


Պաշտոնին նշանակվել է հուլիսի 24-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի հրամանով



Գիտական գործունեություն

2017

Տեխնիկական գիտությունների թեկնածու


Գիտական աստիճանը շնորհվել է սեպտեմբերի 1-ին, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից

Գոռ Վարդանյանի հեղինակային գիտական գործունեության գրադարանային ֆոնդը ներկայացված է էլեկտրոնային գրադարանի թվային ծրագրի նոր տարբերակով. էլեկտրոնային գրացուցակով և առցանց ընթերցելու հնարավորությամբ: Այցելելով էլեկտրոնային գրադարան՝ Դուք կարող եք կարդալ առցանց հասանելի էլեկտրոնային գիտական հոդվածները ցանկացած սարքից:


Գիտական հոդվածների գրադարան

Հասարակական գործունեություն

  • 2016-2017

    «Միասնության Ուժ» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքի տնօրեն

    Հավաքի հիմնադիր

  • 2015

    «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ

    ՀՀ Վարչապետի 2015 թվականի ապրիլի 14-ի N 287 որոշմամբ

  • 2015թ. առ այսօր

    ՀԱՊՀ գիտական խորհրդի անդամ

  • 2014-2017

    ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ

    Վերընտրվել է 2014թ դեկտեմբերի 19-ին
  • 2014թ. առ այսօր

    «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

    «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի հիմնադիր

  • 2012թ. առ այսօր

    ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարան

    Երկրորդ գումարման պատգամավոր

    Գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողով

  • 2013

    «Բազե» համահայկական երիտասարդական հավաք

    2013թ. օգոստոսին ընտրվել է նարնջագույն ճակատի ղեկավար

    «Բազե-2013»-ի հաղթող ճակատ է դարձել Նարնջագույնը

  • 2012-2014

    ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահ

    Ընտրվել է 2012թ. հոկտեմբերի 23-ին

  • 2012թ. ապրիլ – հոկտեմբեր

    ՀՊՃՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար

  • 2011-2012

    ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարան

    Առաջին գումարման պատգամավոր

    Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

  • 2011-2014

    ՀՊՃՀ Կառավարման Խորհրդի անդամ

  • 2010-2014

    ՀՊՃՀ Գիտական խորհրդի անդամ

  • 2010-2012

    ՀՊՃՀ ՔՀ եվ Ի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ

  • 2009-2014

    ՀՊՃՀ ՔՀ եվ Ի ֆակուլտետի խորհրդի անդամ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Գոռ Վարդանյանի լուսանկարների ընտրանին ներկայացված է էլեկտրոնային տեսադարանի թվային նոր տարբերակով: Այցելելով լուսանկարների տեսադարան՝ Դուք կարող եք դիտել լուսանկրաները ցանկացած սարքից:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՐԱՆ

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՊԱՐԳԵՎՆԵՐ

Գոռ Վարդանյանի մրցանակների, պարգևների ֆոնդը ներկայացված է էլեկտրոնային հավաքածուի թվային ծրագրի նոր տարբերակով. էլեկտրոնային ցուցակով և առցանց ընթերցելու հնարավորությամբ: Այցելելով մրցանակների, պարգևների ենթաէջ՝ Դուք կարող եք ծանոթանալ Գոռ Վարդանյանի մրցանակների, պարգևների ընտրանուն՝ ցանկացած սարքից:


Մրցանակներ, պարգեվներ

Հետեվիր ինձ

Ֆեյսբուք

Հետադարձ կապ

Հարգելի' այցելու, Այս էջում կարող եք գտնել բոլոր այն տվյալները, որոնց միջոցով կարող եք կապ հաստատել Գոռ Վարդանյանի հետ: Շնորհակալություն կայք այցելելու, հասարակական գործչի աշխատանքներին և գործունեությանը ծանոթանալու համար:
Հասցե Հայաստանի Հանրապետություն
0009, Երևան, Տերյան 105
Հեռախոս (+374 10) 58 11 00
(+374 10) 56 60 50