ՀՀ Վարչապեը ստորագրել է որոշում Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին

ՀՀ Վարչապեը ստորագրել է որոշում Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին

Մայիսի 3-ին, ՀՀ Վարչապետը ստորագրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշումը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին։

Դեռևս ապրիլի 30-ին ՀՀ Կառավարությունը գրավոր քվեարկությամբ հաստատել էր ռեկտորի ընտրության արդյունքները։

 

2021 թվականի մարտի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիվ 1 մասնաշենքի 1301 դահլիճում տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ նախագահ Հովիկ Մուսայելյանի գլխավորությամբ, ՀԱՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացման օրակարգային մեկ հարցով։ Համաձայն քվեարկության արդյունքների և ՀԱՊՀ ռեկտորի ընտրության կարգի 45-րդ կետի՝ երկու շաբաթ անց՝ մարտի 15 նշանակվեց բուհի ռեկտորի ընտրության քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցեց առավելագույն ձայն հավաքած թեկնածուն՝ Պոլիտեխնիկի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը: Նույն օրը փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնաժողովը ներկայացրեց  արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ, համաձայն որի՝ Գ․ Վարդանյանի օգտին քվեարկել է 17 կողմ, 5 դեմ և մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ ՀԱՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կարգի 43-րդ կետի համաձայն խորհուրդը 18 կողմ ձայնով հաստատեց քվեարկության արդյունքները և ընդունեց որոշում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթում Գոռ Վարդանյանին հաղթող ճանաչելու վերաբերյալ։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին