Բարի գալուստ և բարի վերադարձ սիրելի Պոլիտեխնիկցիներ. Ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Բարի գալուստ և բարի վերադարձ սիրելի Պոլիտեխնիկցիներ. Ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, սիրելի պոլիտեխնիկցիներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և պոլիտեխնիկական բազմահազարանոց հզոր հանրույթին անդամագրվելու կապակցությամբ:

Պոլիտեխնիկական համալսարանն իր բոլոր հնարավորությունները ու ռեսուրսներն ի սպաս է դնում` ձեզ տալու բարձրակարգ բուհական կրթություն, ինչպես նաև ձեռք բերելու մասնագիտական խոր գիտելիքներ և հմտություններ:

Ցանկանում եմ նշել, որ Պոլիտեխնիկն ապահովել է այն բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որոնց միջոցով կարող եք նաև ձեր ակտիվ դերակատարումն ունենալ համալսարանի ստեղծագործ կյանքում։

Հուսով ենք, որ առավելագույնս կօգտվեք ընձեռվող այս հնարավորություններից և պոլիտեխնիկցուն բնորոշ վճռականությամբ իրականություն կդարձնեք բոլորիս սպասելիքն ու ակնկալիքը:

Մաղթում ենք ձեզ բարի երթ, բազում ու շարունակական հաջողություններ և ձեռքբերումներ։

Բարի գալուստ տեխնոլոգիական կրթության առաջատար՝ Պոլիտեխնիկ։